Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին | 1lurer.am

Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ընդգծել համատեղ ջանքերով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումների հետագա ընդլայնման և երկկողմ օրակարգի առավել ամրապնդման անհրաժեշտությունը:

Կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում՝ Վահան Կոստանյանը և Օլենա Կոնդրատյուկն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը:

Մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային և  միջազգային կարևորության հարցերի շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն