news.am Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի։ Փրկարարները շաբաթ օրը շարունակում են փլատակների ապամոնտաժումը՝ ողջ մնացածներին որոնելու համար, հաղորդում է AFP-ն։
7.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Ինդոնեզիայի արևելքում գտնվող Ֆլորես կղզու հյուսիսային ափերի մոտ։ Փրկարար ծառայությունների տվյալներով, զոհեր են հայտնաբերվել չորս բնակավայրում։ Եվս վեց մարդ վիրավորվել է, երկուսը մնում են փլատակների տակ։
Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Նագեկեո շրջանում, որն ամենամոտն է էպիկենտրոնին։ Փրկարարական աշխատանքները բարդացնում են սողանքները, որոնք փակել են մի քանի ճանապարհ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում