Շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարեմ ԱՄՆ տարածք. Թրամփ | azatutyun.am

Շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարեմ ԱՄՆ տարածք. Թրամփ | azatutyun.am

azatutyun.am  Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք:

Նախագահ Դոնալդ Թրամփը, Reuters-ի փոխանցմամբ, կոչ է արել ամերիկացիներին ընդունել բենզինի փոքր-ինչ բարձր գները՝ որպես Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու գին։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմից առաջ Հորմուզով էր անցնում աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Սակայն պատերազմից հետո Իրանը հայտարարեց, որ նեղուցը փակ է «թշնամական երկրների» համար, իսկ նեղուցով անցնելու համար պետք է ստանալ Թեհրանի թույլտվությունը: Այդ պահից ի վեր սահմանափակ թվով նավեր են անցնում Հորմուզով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն