Իրանն առաջին անգամ հայտարարել է, որ Կատարը գերեվարել է իր երեք օդաչուներին | news.am

Իրանն առաջին անգամ հայտարարել է, որ Կատարը գերեվարել է իր երեք օդաչուներին | news.am

news.am Իրանն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ մարտի 2-ին Կատարում ամերիկյան ռազմական բազային հարվածելուց հետո անհետացած երեք ռազմական օդաչուները գերեվարվել են կատարցի զինվորականների կողմից։ Թեհրանը կոչ է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) պարզել նրանց ճակատագիրը և նպաստել նրանց ազատ արձակմանը, հայտնել է Mehr-ը։

Այս մասին նշվել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի անհետ կորածների որոնման կոմիտեի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադ Բաղերզադեի՝ ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին ուղղված նամակում։

Բաղերզադեի խոսքով՝ մարտի 2-ին իրանական երկու Su-24 կործանիչ-ռմբակոծիչներ Իրանի պատասխան գործողության շրջանակում ուղևորվել են դեպի Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազա։ Առաջադրանքը կատարելուց հետո, վերադարձի ժամանակ, ինքնաթիռները ենթարկվել են հակառակորդի ՀՕՊ միջոցների հարձակմանը, և անձնակազմերը ստիպված են եղել կատապուլտացվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն