news.am Եվրամիությանը անդամակցելը Թուրքիայի առաջնահերթությունների մեջ չի մտնում, Al Jazeera Arabic հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Եվրոպան ինքը պատրաստակամություն չի ցուցաբերում ընդունել Թուրքիային ԵՄ, դրա հետևանքով միությունում Թուրքիայի բացակայությունից ավելի շատ տուժում է հենց Եվրոպան։
«Եվրոպան պարտվողի դերում է այն պատճառով, որ Թուրքիան ԵՄ անդամ չէ», – ասել է Էրդողանը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ, իր գնահատմամբ, եվրոպական կողմը պատրաստակամություն չի ցուցաբերում ընդունել Թուրքիային իր շարքերը։
«Եվրոպական միությանն անդամակցելը մեր առաջնահերթությունների մեջ չի մտնում», – ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում