ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ է խոցել | azatutyun.am

ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ է խոցել | azatutyun.am

azatutyun.am  ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած անհայտ անօդաչու թռչող սարք է խոցել։ Այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։

Մոլդովայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է միջադեպի մասին։ Նրանց տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը Մոլդովայի օդային տարածք է մտել ժամը 04:31-ի սահմաններում՝ թռել է մի քանի բնակավայրերի վրայով և 20 րոպե հետո անցել է Ռումինիայի օդային տարածք։ Մոլդովայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ անօդաչու թռչող սարքը մասնակցել է ռուսական բանակի կողմից Ուկրաինայի հրետակոծությանը։

Reuters-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի խոսնակ Մարտին Օ’Դոնելը ասել է, որ զինվորականները դեռևս հետաքննում են միջադեպի հանգամանքները, բայց ըստ նրա, անօդաչու թռչող սարքը պատկանում է Ռուսաստանին։

Ուկրաինայի Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել են ռուսական ուժերի կողմից գիշերային հարձակման մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն