azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Ջարեդ Քուշները Եգիպտոսում հանդիպել է «Համաս»-ի նոր առաջնորդ Խալիլ ալ-Հայայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է BBC-ն։
Ըստ հաղորդումների՝ կողմերը քննարկել են Գազայի համար ԱՄՆ-ի աջակցությամբ մշակված խաղաղության ծրագրի իրագործումը։ Բանակցությունների առանցքում եղել են «Համաս»-ի զինաթափման, իսրայելական զորքերի դուրսբերման և Գազայում հումանիտար իրավիճակի հարցերը։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել։
Քուշներ-ալ-Հայա բանակցությունները նման բարձր մակարդակով առաջինն են անցած տարի Գազայում հրադադարի շուրջ համաձայնությունից հետո։ Հանդիպմանը, ըստ BBC-ի, մասնակցել են նաև Խաղաղության խորհրդի ներկայացուցիչներ Նիկոլայ Մլադենովն ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ինչպես նաև Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի ներկայացուցիչները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում