azatutyun.am Իռլանդիայում հինգ դեռահաս է զոհվել ավտովթարի հետևանքով․ նրանց մեքենան M9 մայրուղով ընթացել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ և ճակատային բախվել մեկ այլ մեքենայի։
Զոհվածները հինգ տղաներ են։ Մյուս մեքենայում գտնվող երեք կանայք և մեկ երեխա ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Իռլանդիայի ոստիկանապետ Ջասթին Քելլին վթարը «սարսափելի» է անվանել և ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում վտանգավոր մի երևույթի վրա՝ որոշ վարորդներ միտումնավոր են մայրուղով հակառակ ուղղությամբ երթևեկում՝ սոցցանցերում հավանումներ ստանալու համար։ Ոստիկանությունը, սակայն, չի հայտարարել, որ այս վթարի պատճառը հենց դա է եղել։
Դեպքի հանգամանքները քննվում են։