ԵՄ-ն աշնանը պատրաստվում է զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Կալլաս | azatutyun.am

ԵՄ-ն աշնանը պատրաստվում է զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Կալլաս | azatutyun.am

azatutyun.am Եվրամիությունը պատրաստվում է աշնանը զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գերմանական WELT-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը։

Կալլասի խոսքով՝ նախատեսվողը Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից ի վեր պատժամիջոցների ամենալայն ցանկն է լինելու։ Եթե այն հաստատվի ԵՄ բոլոր 27 երկրների կողմից, պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների թիվը միանգամից մոտ մեկ երրորդով կավելանա։ Թե կոնկրետ ինչ նոր սահմանափակումներ են նախատեսվում, Կալլասը չի մանրամասնել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն