factor.am Ազգային ժողովում տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ Ղազինյանի՝ ՀԷՑ-ում պաշտոնավարման տարիներին թույլ տված կամայականություններին։
Գարիկ Սարգսյանը հիշեցրեց 2022 թվականի հունվարին տեղի ունեցած մի միջադեպ, երբ ինքը Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։ Համայնքը, խոշորացման պատճառով բյուջետային խնդիրներ ունենալով, չէր կարողացել ժամանակին վճարել էլեկտրաէներգիայի պարտքը։ Պատգամավորի պնդմամբ՝ չնայած իրենց խնդրանքին և վճարման երաշխիքներին, Դավիթ Ղազինյանը բանավոր հրահանգ էր տվել հոսանքազրկել ամբողջ համայնքը։
«Պարոն Սարգսյան, Վեդիի նամակի հետ կապված՝ ես Ձեր տեղը լինեի, կբերեի և՛ Ձեր նամակը, և՛ իմ պատասխանը։ Ասում եք՝ բանավոր հրահանգել եք․․․ իմ պատասխան նամակն ո՞ւր է»,- եզրափակիչ ելույթում ՔՊ-ական Գարիկ Սարգսյանին պատասխանելով՝ հարց ուղղեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանը։
«Ես խնդրում եմ իմ պատասխան նամակն էլ [հրապարակել]։ Եվ Ձեզ մի ուղիղ առաջարկ՝ երկար չծավալվելու համար․ ես ՀԷՑ մուտք չունեմ արդեն մեկ տարի։ Ապահովեք մուտքի հնարավորությունը ՀԷՑ, և ես Ձեզ կապացուցեմ․ բազմաթիվ հարյուրավոր համայնքներ, հենց տարվա սկզբին, չունենալով հաստատված բյուջե, նախորդ տարվանն արդեն սպառած և այլն, եղել են մեր կողմից շատ լուրջ լավություններ, և խնդրանքները բավարարվել են»,- նշեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում