Էրդողան․ «Մեքայի համաձայնագրին կարող են նոր երկրներ միանալ» | azatutyun.am

«Մեքայի համաձայնագրին կարող են նոր երկրներ միանալ»․ Էրդողան | azatutyun.am

azatutyun.am «Մեքքայի պաշտպանական համաձայնագրին կարող են նոր երկրներ միանալ»,- «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ համաձայնագրին մաս կազմող հաջորդ ամենահավանական թեկնածու երկիրը կարող է դառնալ Եգիպտոսը։

Թուրքիայի,Պակիստանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները ռազմական փոխօգնության մասին համաձայնագիրը ստորագրել էին օգոստոսի 7-ին մահմեդականների սրբավայր համարվող Մեքքա քաղաքում։ «Այս համաձայնագրի կնքումը շատ կարևոր ուղերձ է աշխարհին»,- «Ալ-Ջազիրայի» հետ զրույցում ընդգծել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը ստորագրած ցանկացած պետության դեմ արտաքին հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում փաստաթղթի տակ ստորագրություն դրած բոլոր երկրների դեմ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն