Իրանը հայտնում է՝ Օմանի հետ բանակցությունները շարունակվում են | azatutyun.am

Իրանը հայտնում է՝ Օմանի հետ բանակցությունները շարունակվում են | azatutyun.am

azatutyun.am Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Օմանի հետ բանակցությունները շարունակվում են:

«Օմանի հետ բանակցությունները ձգձգվում են՝ հարցի բարդության, բազմաթիվ կողմերի ներգրավվածության և գործընթացը խաթարել փորձող երկրների պատճառով»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը նաև Պարսից ծոցի ջրերի աղտոտման համար մեղադրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:

«Շրջակա միջավայրին հասցված այս վնասը պայմանավորված է ԱՄՆ-ի ռազմական ներկայությամբ և վերջին հինգ տասնամյակների ընթացքում տարածաշրջանում նրա վարած պատերազմներով», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էսմայիլ Բաղային։

«Պարսից ծոցի և Օմանի ծովի շրջակա միջավայրին հասցված վնասը կապված չէ միայն այս պատերազմի հետ»,- ընդգծել է Բաղային:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն