Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը փոխանակվել են երկու երկրների ԶՈՒ ԳՇ-ների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով | 1lurer.am

Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի պաշտպա նության քարտուղարը փոխանակվել են երկու երկրների ԶՈՒ ԳՇ-ների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով

Այսօր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։

Հիշեցնենք՝ օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն