Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին | 1lurer.am

Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Պրաբովո Սուբիանտոյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք առկա համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն