azatutyun.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կրկին վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնի այն դիրքորոշումը, որի համաձայն Իրանը պետք է զուրկ լինի միջուկային զենքի ստեղծման ցանկացած հնարավորությունից։
«Մեր թիվ մեկ նպատակը անփոփոխ է․ Իրանը որևէ դեպքում, որևէ պարագայում, որևէ ձևաչափով չպետք է միջուկային զենք ունենա»,- Truth Social սոցիալական ցանցի իր օգտահաշվում գրել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանում կհասնի իր երկու գլխավոր նպատակներին՝ կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և պահպանել աշխարհում էներգակիրների կայուն գները: Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել էր, որ ԱՄՆ-ն այս հակամարությունից դուրս կգա «ավելի ուժեղ դիրքում»։