«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն | 1lurer.am

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն հիմնադրամի ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման, ինչպես նաև ճանապարհների գույքագրման և ծրագրերի մշակման բաժինների աշխատակիցների հետ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Արկադի Չերչինյանը տեղեկացրել է, որ նշված բաժինների աշխատանքների համակարգումն այսուհետև իրականացնելու է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը։

Գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել փոխտնօրեն Արման Խաչատրյանին մինչ այժմ այս ոլորտների համակարգման գործում մեծ ներդրման համար, ինչպես նաև ընդգծել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով միջին նորոգման աշխատանքների մեծ ծավալն ու Արման Խաչատրյանի խիստ ծանրաբեռնվածությունն այս ոլորտում։ Տնօրենն ու աշխատակիցներն պատրաստակամություն են հայտնել աջակցելու Թովմասյանին հետագա աշխատանքներում։ Սաթենիկ Թովմասյանն էլ իր հերթին վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեության շնորհիվ կկարողանան արդյունավետորեն շարունակել այս պատասխանատու աշխատանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն