Քուշները հանդիպել է Նեթանյահուի հետ | azatutyun.am

Քուշները հանդիպել է Նեթանյահուի հետ | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգների նախագահի փեսա, Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները այսօր Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Հանդիպումը կայացել է Իսրայելի կողմից՝ Գազայում իրավիճակի կայունացման ծրագրի մերժումից օրեր անց։ Գազայում կարգավորման ծրագիրը շրջանառության մեջ էր դրել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը։

Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» խմբավորումը հայտարարել էր, որ աջակցում է Խաղաղության խորհրդի՝ Գազայի ապառազմականացման ծրագրին։

The Times of Israel պարբերականի տեղեկություններով՝ Քուշների և Նեթանյահուի այսօրվա բանակցություններին մասնակցել են նաև Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն