Լավրով․ «Ճապոնիան հատել է պարկեշտության սահմանը» | azatutyun.am

Ճապոնիան հատել է պարկեշտության սահմանը․ Լավրով | azatutyun.am

azatutyun.am «Պաշտոնական Տոկիոն հատել է պարկեշտության սահմանները՝ Ռուսաստանի նախագահի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Ճապոնիայի ԱԳՆ կանչելով մեր դեսպանին»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր ճապոնացի գործընկերները, իհարկե, հատել են պարկեշտության բոլոր սահմանները՝ անընդունելի հայտարարություններ հնչեցնելով և պնդելով, թե նախագահ Պուտինը չի կարող այցելել Ռուսաստանի Դաշնության ցանկացած հատված»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Ռուսաստանի նախագահն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ Կուրիլյան կղզիներ այցելեց օգոստոսի 13-ին։ Տոկիոն 1945 թվականին Ռուսաստանի վերահսկողության տակ անցած այդ կղզիները համարում է իր տարածքի անբաժան մաս՝ անվանելով դրանք «հյուսիսային տարածաշրջան»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն