Հութիները պնդում են, որ սաուդյան ռազմանավ են խոցել | azatutyun.am

Հութիները պնդում են, որ սաուդյան ռազմանավ են խոցել | azatutyun.am

azatutyun.am Եմենի տարածքի մի մասը վերահսկող իրանամետ հութիներն այսօր հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան ռազմանավի խոցման մասին։

«Մի քանի բալիստիկ հրթիռներ կիրառելով՝ մեզ հաջողվել է խոցել սաուդյան թշնամուն պատկանող ռազմա-դեսանտային նավերից մեկը։ Խոցման պահին այն գտնվում էր Կարմիր ծովի Մոխա նավահանգստի մոտ՝ չորս ռազմական պարեկային նավերի ուղեկցությամբ»,- AFP-ի փոխանցմամբ հայտարարել է հութիների պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին։

Սաուդյան Արաբիան հութիների պնդումները դեռ չի հաստատել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն