Ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել բոլոր ինքնասպանության դեպքերի համար․ Անդրանիկ Քոչարյան

Ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել բոլոր ինքնասպանության դեպքերի համար․ Անդրանիկ Քոչարյան

«Աշոտ Զաքարյանը եղել է ակունքներում ռազմական ոստիկանության ձևավորման առաջին իսկ օրվանից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի՝ աշխատանքից հեռանալու հարցին։

«Իր աստիճանակարգերի բարձրացումը ստացել է այդ կառույցի շրջանակներում ։ Նա նույնիսկ վերադարձել է քաղբանտարկյալ լինելուց հետո և իր ուրույն դերակատարում ունեցավ․ ամենակարևորը, որ ամեն ինչ արեց, որ բանակը չներքաշվի քաղաքական պրոցեսների մեջ»,- ասաց Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ Ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել բոլոր ինքնասպանության դեպքերի համար․ «Քանի որ պարոն Զաքարյանի նաև տարիքը լրանում էր, որ պետք է ժամկետը երկարացնեին, երևի պաշտպանության նախարարը գտավ նպատակահարմար թարմություն մտցնի, որովհետև երբ որ մարդը տարիներ շարունակ լինում է նույն պաշտոնի, պետք է մի քիչ էլ մեկ-մեկ քաշվի կողմ, որպեսզի նախ իր աշխատանքը գնահատեն, և երկրորդը՝ նաև ինքը յուրովի նայի իր անցած ուղին ճիշտ էր, թե՝ չէ։ Աշոտ Զաքարյանը իմաստուն որոշում է կայացրել նաև իր համար զեկուցագիրը ինքն է գրել և այդ զեկուցագրով ասվում է ամեն ինչ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ բանակում արձանագրված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև Պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը աշխատանքից ազատվել է։ Նրան այդ պաշտոնում փոխարինելու է Արամ Հովհաննիսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն