2026 թ. ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 81 դեպք,
որից 24-ը հայտնաբերվել են ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում,
իսկ 57-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։
81 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման թաքցված ծավալը կազմել է 3․884․321,8 խմ։
Միայն 57 դեպքով տեսչական մարմնի կողմից հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 254․914․192,7 ՀՀ դրամ։
Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
Արձանագրված ծավալների հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաշվարկվել է պետությանը պատճառված վնաս՝ 1․395․393․017 ՀՀ դրամի չափով։