Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են | 1lurer.am

Արարատի մարզի մի շարք հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 17-ին՝ ժամը 13։45-ից դադարեցվել է Արարատի մարզի Ազատաշեն, Գեղանիստ, Գետափնյա, Արբաթ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

«Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն