Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել | factor.am

Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու համար կազմվել են 13 արձանագրություններ

Օգոստոսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 13 արձանագրություններ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ուստի հորդորում ենք քաղաքացիներին վարչական իրավախախտման դեպքեր թույլ չտալու` հաշվի առնելով, որ վերջիններիս նկատմամբ այն առաջացնում է իրավական հետևանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն