Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին հայտնում են են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի նշանակալի ներդրում ունենալ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման, ինչպես նաև դարերի խորքից եկող բարեկամության, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, որոնք մեր երկրների և ժողովուրդների միջև կայուն ու հարատև կապերի ամուր հիմքն են»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարի ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն