«Մեծ տարբերություն չեմ տեսնում Բեն Լադենի և Վազգեն Գալստանյանի միջև». ԱԺ-ում իրավիճակը լարվեց | azatutyun.am

«Մեծ տարբերություն չեմ տեսնում Բեն Լադենի և Վազգեն Գալստանյանի միջև». ԱԺ-ում իրավիճակը լարվեց | azatutyun.am

azatutyun.am Խորհրդարանում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը, այդ պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանին։ Ազգային ժողովի փոխնախագահ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց Լիլիթ Գալստյանին, որից հետո ԱԺ-ում իրավիճակը մի փոքր լարվեց.

«Քանի որ Ձեր գործընկերոջը՝ Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին և մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տեռորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, Դուք նրան արդար անվանելո՞ւ Էիք»,- հարցրեց Ալեքսանյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ անթույլատրելի է համարում համեմատությունը. «Ես անթույլատրելի եմ համարում Բագրատ արքեպիսկոպոս սրբազանի կոնտեքստում Ուսամա Բեն Լադենի հետ համեմատությունը: Կարծում եմ բացարձակապես կոռեկտ չի: Դուք նաև վիրավորում եք ինձ՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալի: Ես անթույլատրելի եմ համարում, ինձ թույլ չեմ տամ դատողություն անել և այս համեմատության շուրջ եզրակացություն անել»:

Վահագն Ալեքսանյանը արձագանքելով Լիլիթ Գալստյանին, ասաց. «Ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ: Իմ կրոնական ազատություններն էլ վիրավորվում են, երբ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորն իրեն պահում է ջիհադիստի պես»: Ալեքսանյանի այս խոսքից հետո իրավիճակն ԱԺ-ում մի փոքր լարվեց, ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսեցին խոսել: Լիլիթ Գալստյանն էլ կրկին հրաժարվեց հարցին պատասխանել, ընդգծելով.- «Ձեր դատողությունները կոռեկտ չեմ համարում և չեմ պատրաստվում պատասխանել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն