Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել | factor.am

Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել | factor.am

factor.am Եթե Օմանը խոչընդոտի Հորմուզի նեղուցի հարցով Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին, ԱՄՆ-ը «կռմբակոծի նրանց»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս սպառնալիքը հնչեցրել է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ ներկայում Մուսկատը բանակցություններ է վարում Թեհրանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության համատեղ վերահսկողության շուրջ, որով տեղափոխվում էր աշխարհի նավթի մեկ հինգերորդը՝ մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմը։ Սակայն այս բանակցություններում մինչ օրս ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվել։

Օգոստոսի 17-ին լրացավ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար սահմանված 60-օրյա ժամկետը, որը նախատեսված էր Դոնալդ Թրամփի կողմից հունիսին G7-ի գագաթնաժողովի շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Ենթադրվում էր, որ այս ժամանակահատվածում Վաշինգտոնը և Թեհրանը կկարողանան համաձայնության գալ Իրանի դեմ պատժամիջոցների, Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի և այլ հարցերի վերաբերյալ։

Օգոստոսի 17-ին Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է «սպիտակ դրոշ բարձրացնի և հանձնվի»՝ հասկացնելով, որ մտադիր չէ բանակցությունների համար նոր վերջնաժամկետ սահմանել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն