ՀՀ-ն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր։ | azatutyun.am

ՀՀ-ն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ընդունել են երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։

Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպմանն էլ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով, այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Ասրյանը դեռ ապրիլին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել էր Ռաջեշ Կումար Սինգհի հետ։ Կողմերը քննարկել էին պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն