azatutyun.am Հաջորդ տարվա փետրվարի 16-ին վարչական դատարանում կկայանա կալանավորված Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերության Կադաստրի կոմիտեի դեմ հայցի առաջին՝ նախնական նիստը:
Ընկերությունը դիմել է վարչական դատարան պահանջելով անվավեր ճանաչել Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու Կադաստրի կոմիտեի պետական գրանցումը:
Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանը հայցը երեկ է վարույթ ընդունել, այն մերժելու հիմքեր չի գտել: Մուրադյանը Կադաստրի կոմիտեից պահանջել է որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել կադաստրային գործի բոլոր նյութերը: