Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ՌՈ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ բանակում արձանագրված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև Պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը աշխատանքից ազատվել է։ Նրան այդ պաշտոնում փոխարինելու է Արամ Հովհաննիսյանը։