Երևանի Ձորափի փողոցի 35 հասցեում գործող «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի ռեստորանային տարածքի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է․ օգոստոսի 17-ին օբյեկտը կապարակնքվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի` հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել է հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների ավելի քան 10 խախտում։
Խախտումների առկայությունը հաշվի առնելով՝ տեսչական մարմնի ղեկավարը որոշել է ամբողջությամբ դադարեցնել «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի աշխատանքները, մինչև դրանք կվերացվեն։
Կառույցը նաև հայտնել է, որ օգոստոսի 3-ին կայացված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում էլ օգոստոսի 17-ին օբյեկտը կապարակնքվել է։
Հիշեցնենք` հունիսի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ «Ամառ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել, այրվել էր ռեստորանի պահեստային հատվածից մոտ 170 քմ մակերեսով տարածք՝ կենցաղային իրերով։