Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը | shantnews.am

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը | shantnews.am

shantnews.am Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն։

Այս մասին հայտնում է APA գործակալությունը: Նշվում է, որ  հանդիպման ընթացքում ռուսական կողմին փոխանցվել է Ադրբեջանի լուրջ մտահոգությունն ու վճռական բողոքը՝ կապված վերջին շրջանում ռուսական մեդիա և տեղեկատվական տիրույթում Ադրբեջանի, ադրբեջանցի ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին հնչած հայտարարությունների հետ, որոնք Բաքուն որակել է որպես սադրիչ, վիրավորական և սպառնալից։

Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ նման հռետորաբանությունը շարունակվում է էլ ավելի կոշտ ձևով՝ չնայած ադրբեջանական կողմի՝ այն դադարեցնելու բազմակի կոչերին և տարբեր քաղաքական մակարդակներում հարցի քննարկումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն