azatutyun.am Ընդդիմադիր «Մայր Հայաստանի» կալանավորված անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է:
Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ 46 ամյա Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում:
Կալանքի որոշում կայացարած առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը նաև արգելել էր Մանուկյանի շփումներն՝ անգամ մոր ու անչափահաս դստեր հետ:
Նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Արգենազ Մանուկյանին այսօր քրեկատարողական հիմնարկից տեղափոխելու են Քննչական կոմիտե՝ որտեղ հայտարավելու է նրա գործի նախաքննության ավարտը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում