Ռուսաստանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատասխան կտա Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար | news.am

Ռուսաստանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատասխան կտա Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար | news.am

news.am Կիևյան ռեժիմի կողմից բրիտանական անօդաչու թռչող սարքերն օգտագործելով Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու մասին հաղորդագրությունները հաստատում են, որ Լոնդոնը գիտակցաբար խաղադրույք է կատարում ուկրաինական ճգնաժամի սրման վրա՝ կեղծավորաբար հայտարարելով խաղաղության ձգտման մասին։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։

«Այսպիսով, Միացյալ Թագավորությունը հանդես է գալիս որպես ուկրաինացի նեոնացիստների արյունալի հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների նպաստող ու մեղսակից՝ մեր երկիրը զսպելու և նրան օտար ձեռքերով առավելագույն վնաս հասցնելու համար։ Լոնդոնի այս գործողություններն անխուսափելիորեն հետևանքներ կունենան, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ։

Որքան խորն է ներգրավվածությունը հակամարտության մեջ և որքան նշանակալի է Կիևի ահաբեկչական մեքենային ցուցաբերվող աջակցությունը, այնքան բարձր կլինի գինը», — նշել են դեսպանատանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն