azatutyun.am Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի իր պաշտոնակցին հայտնել է, որ երկու երկրներն աշխատում են «նոր և արդար աշխարհակարգի» ձևավորման ուղղությամբ։
Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոե Սոն Հուիին հղած ուղերձում Լավրովը նաև վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում և նպաստելու տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը:
Լուրը հաղորդում է Հյուսիսային Կորեայի KCNA պետական գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2024 թվականի վերջին շուրջ 14 հազար զինծառայող էր ուղարկել Ռուսաստան՝ Մոսկվային օգնելու Կուրսկի մարզում Ուկրաինայի լայնածավալ ներխուժումը հետ մղելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականի մայիսին հայտարարել էր հաղթանակի մասին և հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Փհենյանին աջակցության համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում