«Ո՞վ է նրանց լիազորել». իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ–ում վիճեցին սփյուռքի թեմայով | arm.sputniknews.ru

«Ո՞վ է նրանց լիազորել». իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ-ում վիճեցին սփյուռքի թեմայով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՅԴ-ն սփյուռքի անունից խոսելու իրավունք չունի։ Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Ինչպես հայտնի է, ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Մուրադ Փափազյանը, ավելի վաղ արտերկրում դեմ էին արտահայտվել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությանը (այդ թվում՝ Արցախի հարցում)։ 2022 թվականի հուլիսին Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր․ երբ նա ժամանել էր Երևան, նրան թույլ չէին տվել դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանից, ինչից հետո նա վերադարձել էր Ֆրանսիա։

«Արտերկրից ՀՅԴ ներկայացուցիչներն իրավունք չունեն մեզ թելադրել, թե ինչ քաղաքականություն պետք է վարեն երկրի իշխանությունները։ Քանի՞ հոգու անունից են ասում, ո՞ր իրավունքով (խոսքը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մասին է –խմբ)»,– ասաց Եղոյանը։

«Հայաստան» խմբակցության մի շարք անդամներ իրենց ելույթներում արձագանքեցին Եղոյանին։ Խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Արամ Համբարյանը հարգանք և վստահություն է վայելում ԱՄՆ Պետդեպարտամենտում և Կոնգրեսում, իսկ Մուրադ Փափազյանն ամեն տարի ներկա է լինում պաշտոնական ճաշկերույթին, որը Ֆրանսիայի նախագահն անցկացնում է հայ համայնքի ղեկավարների հետ։

«Բայց եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են նշանակվում այդ մարդիկ, ապա հիշեցնեմ, որ շատ համայնքներում դա տեղի է ունենում քվեարկության միջոցով։ Ճիշտ նույն կերպ եղել է Մուրադ Փափազյանի դեպքում. նա ընտրվել է ֆրանսահայերի շրջանում անցկացված քվեարկությամբ»,- հայտարարեց Մանուկյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն