Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել | 1lurer.am

Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել | 1lurer.am

1lurer.am Հարավային Կորեայի հարավում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը տուժել են:

Լրատվամիջոցների տվյալով՝ ամենից շատ տուժել է Կյոնսան-Նամդո նահանգի Կոջե քաղաքը, որտեղ հանգստյան օրերին տեղացել է մոտ 800 մմ անձրև, ինչը մասշտաբային սողանք է առաջացրել:

Վատ եղանակի պատճառով իշխանությունները տարհանել են հարյուրավոր մարդկանց, իսկ հոսանքազրկվել է մոտ 3580 բաժանորդ: Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են նաև  դպրոցներ և մանկապարտեզներ, իսկ փրկարարները ստացել են տասնյակ դիմումներ՝ կապված վնասվածքների և դժբախտ պատահարների հետ:

Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել նաև Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Այնտեղ իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են պետական հաստատությունների աշխատանքը և խորհուրդ են տվել դպրոցներին անցնել հեռավար ուսուցման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն