Արեգնազ Մանուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե | azatutyun.am

Արեգնազ Մանուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե | azatutyun.am

azatutyun.am Ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության կալանավորված անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե, որտեղ հայտարարվելու է նրա գործի նախաքննության ավարտը:

Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ 46-ամյա Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում:

Կալանքի որոշում կայացրած առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը նաև արգելել էր Մանուկյանի շփումներն՝ անգամ մոր ու անչափահաս դստեր հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն