Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կարևորվել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում` «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը։

Ընդգծվել է նաև հումանիտար հարցերի լուծման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնման վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն