Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի նախագահի հետ․ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը | news.am

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի նախագահի հետ | news.am

news.am ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայիդ Ալ Նահայանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությունը, երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնում է էմիրաթական WAM պետական գործակալությունը:

Կողմերը դիտարկել են ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի համար շահաբեր համագործակցության հետագա զարգացման ուղիները:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների և դրանց կարգավորմանն ուղղված ընթացիկ դիվանագիտական ջանքերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն