arm.sputniknews.ru Մոսկվայի նկատմամբ տեղեկատվական դաշտում տարածվող անբարյացակամ նարատիվների ֆոնին Ռուսաստանը Ադրբեջանի հետ երկխոսության հույս ունի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է, որ Ադրբեջանի լրատվական դաշտում մշտապես անբարյացակամ նարատիվներ կան Ռուսաստանի նկատմամբ։
Մոսկվան բազմիցս առաջարկել է Ադրբեջանի իր գործընկերներին խորհրդակցությունների ժամանակ քննարկել տեղեկատվական միջավայրի առողջացման հարցը հանգիստ, առանց քաղաքականացման կամ լրատվական գովազդի։
«Հույս ունենք, որ նման երկխոսություն տեղի կունենա», – ԶԼՄ–ների հարցերին ի պատասխան ասել է Զախարովան նախարարության պաշտոնական կայքում հրապարակված իր պատասխանում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում