Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները | news.am

Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել է Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները | news.am

news.am Տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող տարածաշրջանային սրման ֆոնին Իրանի հետ բոլոր առևտրային, կոմերցիոն և ֆինանսական գործառնությունները դադարեցվել են մինչև հետագա ծանուցում։ Այդ մասին ասվում էԱրաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ԱՄԷ-ի ԱԳՆ-ում մերժել են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների վիճակի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և հաստատել երկխոսությանը, համագործակցությանը և տարածաշրջանային ինտեգրմանը իրենց անսասան հանձնառությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման առաջմղման կարևորագույն միջոցների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն