Արեգնազ Մանուկյանին դստեր հետ տեսակցություն են թույլատրել | arm.sputniknews.ru

Արեգնազ Մանուկյանին դստեր հետ տեսակցություն են թույլատրել

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին թույլատրել են այսօր տեսակցություն անչափահաս դստեր հետ, որի ծննդյան օրն է։ Այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր` երեխայի ծննդյան օրը, առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ դեռ տեղյակ չէ»,– գրել է Սողոյանը:

Նշենք, որ երեկ Տաթևիկ Սողոյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ շատ տարօրինակ իրավիճակում են հայտնվել. խափանման միջոցի փոփոխության համար մեկ ամիս առաջ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն մինչ այս պահը դեռ որևէ որոշում չի կայացվել։ Սողոյանի խոսքով` մեկ ամիս առաջ վերաքննիչ բողոք ներկայացնելով` իրենք հույս ունեին, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ սահմանված շփման արգելքը կհանվեր, և օգոստոսի 19–ին, նա կկարողանար շնորհավորել իր երեխայի ծնունդը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թևանյանի և Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործերն ուղարկվել են դատարան։

Հիշեցնենք Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է։ Ըստ ՔԿ-ի՝ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նա 2 ամսով կալանավորվել է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն