azatutyun.am Խորհրդարանը շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:
Նախօրեին Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանն» առաջադրեց արցախցի Արեգա Հովսեփյանի թեկնածությունը: Այժմ պատգամավորները նրան հարցեր են ուղղում:
«Քաղաքացիական պայմանագրից» Արայիկ Հարությունյանը հարց ուղղեց ինչպես եք վերաբերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը.
«Դուք հարցնում եք՝ արդյոք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ: Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ճանաչում եմ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ճանաչում եմ ու չեմ մոռանալու, ինչպես, որ չեմ մոռանալու 120 հազարը: Միշտ հարց է առաջանում ինձ մոտ՝ ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն, թե արդյոք նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում: Ի՞նչ նպատակով է հարցնում, ցավացնելո՞ւ: Ձեր հարցերը վաղուց ինձ չեն ցավացնում: Ես տեսել եմ Արցախի անկումը, ցավացնում է այդ հիշողությունները»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում