factor.am Միացյալ Նահանգները դադարեցնում է Կանադայից ներմուծվող ապրանքների համար սահմանված նոր՝ 50 տոկոս մաքսատուրքերը, այն բանից հետո, երբ երկու երկրները համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Ես երեք օրով կասեցրել եմ Կանադայի դեմ սահմանված 50 տոկոս մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղը առավոտյան»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են վերսկսել Keystone XL նավթատարի նախագիծը, որը նախատեսված էր նավթը Կանադայից ԱՄՆ տեղափոխելու համար: Նախագիծը չեղարկվել էր Թրամփի՝ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի օրոք: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ մաքսատուրքերի դադարեցման որոշումը կգործի անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման պայմաններում։
Իր հերթին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինտենսիվ քննարկումներ է ունեցել Թրամփի հետ՝ փորձելով կանխել մաքսատուրքերի սահմանումը և ապահովել «ավելի մեծ հստակություն և իրական օգուտներ կանադական բիզնեսների, աշխատողների, ֆերմերների և ընտանիքների համար»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում