azatutyun.am Թուրքիան դատապարտել է Իսրայելի կողմից Հալեպի մերձակա շրջաններին հասցված օդային հարվածները։ Այս մասին նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ այսօր տարածված հայտարարությունում։
Թուրքական կողմը նաև կտրականապես հերքել է Իսրայելի վարչապետի՝ երեքշաբթի երեկոյան հրապարակված հայտարարությունը, որում Բենյամին Նեթանյահուն պնդել էր, որ Հալեպի հարևանությամբ գտնվող Աբու-ալ-Դուհուր ռազմակայանը ռմբակոծվել է «քանի որ Սիրիայի կառավարությունը պատրաստվում էր խախտել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ձևավորված ստատուս-քվոն՝ թույլատրելով թուրքական բանակի ստորաբաժանումներին տեղակայվել այդ բազայում»։
«Իսրայելի կառավարության կողմից հնչեցվող անհիմն մեղադրանքների նպատակն է լեգիտիմացնել Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված անօրինական ավիահարվածները»,- նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։