Գերիների նոր փոխանակում Մոսկվայի և Կիևի միջև | azatutyun.am

Գերիների նոր փոխանակում Մոսկվայի և Կիևի միջև | azatutyun.am

azatutyun.am  «Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել»,- հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։

«Փոխանակումն իրականացվել է 103-ը 103-ի դիմաց ձևաչափով»,- տեղեկացրել է գերատեսչությունը՝ նշելով, որ ռուսաստանցի ռազմագերիներն այս պահին գտնվում են Բելառուսի տարածքում։

Ռուսաստանի ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ գերիների հերթական խմբի փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդական ջանքերի շնորհիվ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն