Նոր ձերբակալություն «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման գործով | azatutyun.am

Նոր ձերբակալություն «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման գործով | azatutyun.am

azatutyun.am Գերմանիայի դատախազությունն այսօր տեղեկացրել է «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցումների փաստով հարուցված քրեական գործով անցնող ևս մեկ կասկածյալի ձերբակալության մասին։

«Գերմանիայի դաշնային դատախազության հայցով ձերբակալվել է ուկրաինացի փորձառու ջրասուզակ Վլադիմիր Զ.-ն», – գերմանացի իրավապահների հաղորդագրությունն է մեջբերում France-Presse գործակալությունը՝ տեղեկացնելով, որ ուկրաինացի տղամարդը կասկածվում է «խողովակաշարերի պայթեցմանը հանցակցության մեջ»։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինացին ձերբակալվել է Խորվաթիայի Պուլա քաղաքում տեղական ոստիկանության կողմից։

Ռուսական գազը Գերմանիա մատակարարող «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը պայթեցվել էին 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից մի քանի ամիս անց։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն