ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Դեսպան Աֆիֆին շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերի զարգացմանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը: Անդրադարձ են կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին: