ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը

ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը մեկնաբանություն թողեց մինչև հաջորդ հարցի քննարկմանն անցնելը: Սա ընդդիմադիր մի շարք պատգամավորների վրդովմունքի պատճառ դարձավ: Նրանք պնդում էին, որ նիստը վարողը պետք է պարզապես վարի նիստը և ամեն ելույթից հետո մեկնաբանություն չթողնի:

Լեզվակռվից հետո Ալեքսանյանը նախազգուշացում հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ից Տիգրան Աբրահամյանին և կարգապահական պատասխանատվություն կիրառեց նույն խմբակցությունից Դավիթ Ղազինյանի նկատմամբ՝ մինչև օրվա նիստերի ավարտը հեռացնելով դահլիճից: Իրավապահների՝ դահլիճ մտնելուց հետո ընդդիմադիր բոլոր պատգամավորները բոյկոտեցին նիստը և լքեցին նիստերի դահլիճը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն