news.am Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրի ելույթից հետո մեկնաբանություն են անում, սարքել են իրենց դուքյանը, ես ընդամենը ասում էի՝ քոմենթ մի արեք։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի կարգադրությամբ, անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, որ դուրս բերեն Դավիթ Ղազինյանին։
«Ամեն խոսքից հետո քոմենթ են անում, էս մարդիկ որոշել են, որ իրենք պիտի ելույթ ունենան ամեն խոսքից հետո։ Ամեն խոսքից հետո նախագահողը քոմենթ էր անում։ ԱԺ կանոնակարգ օրենքում, չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք, բայց ամեն խոսքից հետո քոմենթ է ու պրիտոմ սադրիչ։ Ժողովուրդ ջան, դա իրոք նորմալ չի, էլի»,–ասաց նա։
Ղազինյանը տեղեկացրեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հեռանում են ԱԺ շենքից և այսօր չեն վերադառնա։